
Հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 1,5 կգ թմրամիջոց. Իրանի քաղաքացին ձերբակալվել է
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ագարակ սահմանային անցման կետում Իրանից ժամանած բեռնատար ավտոմեքենայի մաքսային զննության ընթացքում հայտնաբերվել են ապօրինի թմրամիջոցներ։
Մասնավորապես, բեռնատարում հայտնաբերվել է 282 գրամ «մեթամֆետամին» և 33 գրամ հաշիշի յուղով լցված մետաղյա տարա։ Իրանի քաղաքացին ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչություն, հարուցվել է քրեական վարույթ։ Նշվում է, որ թմրամիջոցները նախատեսված էին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում տեղադրելու համար։ Օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից տարածքը դարանակալվել է։ Գերեզմանատուն են ժամանել ամուսիններ, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Վերջիններս թմրամիջոցները թաքստոցից վերցնելուց հետո ձերբակալվել են։ Պարզվել է, որ նրանք թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան հարթակի օգտատերեր են և թմրամիջոցները պատրաստվում էին իրացնել հենց տելեգրամյան հարթակով
Բացի այդ, ձերբակալված Է․Ս․-ն ներկայացրել է նաև 327 գրամ «մեթամֆետամին» և 75,5 գրամ «մարիխուանա», ինչպես նաև թմրամիջոցներ փաթեթավորելու և վաճառելու համար նախատեսված գործիքներ ու նյութեր։
Նշվում է, որ ԻԻՀ քաղաքացի Մ․Ն․-ի բեռնատարի թաքստոցներում ևս հայտնաբերվել է 650 գրամ «մեթամֆետամին»։ Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղադրված փաթեթները նույնպես առգրավվել են։ Ընդհանուր առմամբ 1․5 կգ թմրամջոց։