ՀայաստանՊատահար

Եռացած ջուրը թափվել է մեկամյա երեխայի վրա․ նրան այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Եռացրած ջուրը թափվել է մեկամյա աղջկա վրա։ Ոստիկանները հայտնում են, որ երեխան «ջերմային այրվածք եռացած հեղուկով 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, մոտ 5 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հայտնում են, որ երեխայի մայրը իրենց տան խոհանոցում սուրճ պատրաստելիս իրեն վատ է զգացել, կորցրել է հավասարակշռությունն ու եռացած ջուրը թափվել է մեկամյա աղջկա վրա։ Երեխան մարմնական վնասվածքներ է ստացել։

Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզում։