
Գյումրիում բացահայտվել է կեղծ ալկոհոլի «արտադրամաս»
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղու շշալցման և իրացման «արտադրամաս»։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, Մյասնիկյան փողոցի բնակիչ, 55-ամյա տղամարդը տանը և կից խորդանոցում զբաղվել է կեղծ ալկոհոլի արտադրությամբ։
Զննության արդյունքում հայտնաբերվել են կեղծ օղու 30 շշեր՝ ընդհանուր 30 լիտր սպիրտով, օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ 1.5 լիտրանոց պլաստիկ 11 շիշ, ինչպես նաև կեղծ խմիչք պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ։
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։