ՀայաստանՊատահար

Սահմանամերձ գյուղի բնակիչը անհետ կորել է

Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկի 43-ամյա բնակիչ Վարդան Գրիգորյանը անհետ կորած է: համարվում Նրա գտնվելու վայրի մասիին տեղեկություններ չունեն ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ էլ ոստիկանությունը։ Գյուղի բնակիչներից մեկը Amnews-ին հայտնեց, որ Գրիգորյանը շուրջ երեք օր է, ինչ անհետ կորած է համարվում։ Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում՝ միաժամանակ հիշեցնելով, որ անհետ կորածի մասին տեղեկություններ իմացողները կարող են զանգահարել 1-02 կամ դիմել Գորիսի կամ մոտակա ոստիկանության բաժին։

Հիեցնենք, որ 2020 թվականին անասուններին որոնելու արդյունքում Նախիջևանի սահմանին էր հայտնվել և այնտեղից էլ գերեվարվել նույն գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը։