
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը չներկայացնելու մեջ
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, չեն ներկայացրել հայտարարագիր։ Նրանք պարտավոր էին իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։
Նախաքննությունը ցույց է տվել, որ նախկին ղեկավարներին պատշաճ կերպով ծանուցել են հայտարարագրերը ներկայացնելու և հանձնաժողովին ներկայանալու պարտավորության մասին, սակայն նրանք չեն կատարել այս պահանջը:
Արդյունքում նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ, և վարչական վարույթների քննության արդյունքում որոշվել է 200․000-ական դրամի տուգանք սահմանել յուրաքանչյուրի համար:
Այնուհետև, 30 օրվա ընթացքում կրկին հայտարարագրեր չներկայացնելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունները ավարտվել են, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան: