ՀայաստանՊատահար

Քաղաքացիներին գումարով հավաքի բերելու դեպքով նախաքննությունը ավարտվել է

Ավարտվել է 2025թ. հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 

Նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տարբեր մարզերից բնակիչների նյութապես շահագրգռել են՝ հավաքին մասնակցելու նպատակով։ Դրա հիման վրա երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Մեկ այլ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածի օժանդակության մասով՝ ՔՕ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Սեդա Մարտոյան