
Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնեական լիազորությունների չարաշարման կասկածանքով:
Ձերբակալումը կատարվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որտեղ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահումների համար:
Արման Աբրահամյանը նախկինում պաշտոն է զբաղեցրել Պետգույքի կառավարման կոմիտեում, որտեղ 5 անգամ ստացել է նկատողություն և 2022 թվականին ազատվել է աշխատանքից: Նշվում է, որ Աբրահամյանը հետագայում աշխատանքի է ընդունվել «Հայփոստում», որտեղ տնօրեն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը: