
Արմավիրի մարզում դպրոցի տնօրեն է ձերբակալվել
Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ձերբակալվել է։ Այս մասին Amnews-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ աղբյուրի՝ տնօրենը ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Բացի նրանից, ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։
Նախաքննությունը շարունակվում է, և գործի մանրամասները ներկայումս չեն հրապարակվում։