ՀայաստանՊատահար

Հրդեհ Արցախի պողոտայում․ մեկ մարդ հոսպիտալացվել է

Օգոստոսի 23-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայում գտնվող գործարանի վարչական շենքի երրորդ հարկում։ Տեղի բնակիչները նկատել են ծուխը և ահազանգել փրկարար ծառայություն։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կրակը բռնկվել է խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:22-ին, իսկ երկու րոպե անց՝ մարվել։ Այրվել է շուրջ 4 քմ մակերեսով լինոլեում։

Միջադեպի հետևանքով մեկ քաղաքացի փրկարարների և շտապօգնության աշխատակիցների կողմից դուրս է բերվել շենքից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը շենքի մյուս հատվածներ։