ՀայաստանՊատահար

Փարիզ-Երևան չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Օռլիում

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ–Երևան չվերթը նախատեսված ժամին Երևան չի հասել․ Boeing 737-800 ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։

«Հետք»-ի հետ զրույցում ուղևորներից մեկը հայտնել է, որ թռիչքի ընթացքում վնասվել է ինքնաթիռի դուռը։ Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքի տվյալներով՝ օդանավը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում և տեղական ժամանակով 11:37-ին արտակարգ վայրէջք կատարել Օռլիում։

Ի սկզբանե չվերթը պետք է ժամաներ Երևան 16:10-ին, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի կայքում նշվում է, որ ժամանումը հետաձգվել է և սպասվում է 20:20-ին։