ՀայաստանՊատահար

Խոշոր հրդեհ Ջրվեժում

Օգոստոսի 25-ին, ժամը 16:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ սպունգի արտադրամասի տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության վեց մարտական հաշվարկ։

Ներկայում հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Քիչ առաջ ՆԳՆ-ից հայտնեցին, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։