
Ջրվեժի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 25-ին, ժամը 16:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ, բժշկական և քիմիկ-հետախուզական խմբեր։ Ավելի ուշ հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ևս տաս մարտական հաշվարկ՝ Երևանից և մարզային վարչությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 19:16-ին։