ՀայաստանՊատահար

Իջևանի անտառտնտեսությունում ապօրինի հատվել է մոտ 700 ծառ

«Իջևանի անտառտնտեսությունում» հայտնաբերվել է 693 ապօրինի հատված ծառ, ինչի հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է ավելի քան 43 միլիոն դրամի վնաս։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգումները կատարվել են ԱԱԾ-ի կողմից փոխանցված տվյալների հիման վրա։ Դրանք ընդգրկել են 2024թ․ օգոստոսից մինչև 2025թ․ հուլիս ընկած ժամանակահատվածը։

Ապօրինի հատումները արձանագրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության և դրա ենթակառույցների՝ Իջևանի ու Խաչարձանի անտառպետությունների մի քանի պահաբաժիններում։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դառնալու համար։

Սեդա Մարտոյան