
Դիրքերից մեկում հնչած կրակոցից զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 25-ին ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի դիրքերում հնչած կրակոցից զինծառայող է վիրավորվել։ Վերջինս տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի տեղեկացմամբ՝ զինծառայողը ենթարկվել է շտապ վիրահատական միջամտության և տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Վիրավորված զինծառայողը Արարատի մարզի բնակիչ է։
Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։