
Արցախում շարունակվում են լայնածավալ հրդեհները
Հուլիսի կեսերին Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները դեռ չեն մարվել. կրակը հասել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածք և տարածվում է Մարտունու ու Մարտակերտի անտառային գոտիներում։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, սակայն քամոտ եղանակը էապես դժվարացնում է մարումը, հաղորդում է APA գործակալությունը։ Հունիսի վերջին բռնկված հրդեհի պատճառները դեռ չեն հաղորդվել։
Սա վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում արձանագրված առաջին խոշոր հրդեհն է։
Ավելի վաղ Արցախի մշակույթի նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար: Ըստ այդ հայտարարության՝ հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան, կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։