ՀայաստանՊատահար

Սև ծովում հայ երիտասարդ է խեղդվել

Սև ծովի Քոբուլեթի քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ զոհվել է 24-ամյա հայ երիտասարդը՝ Գառնի գյուղի բնակիչ Սերգեյ Հակոբյանը։

Նա ընտանիքի հետ հանգստի էր մեկնել Վրաստան։ Երիտասարդը իր նշանածի և նրա հարազատների հետ գտնվել է ծովափին։ Չնայած բարձր ալիքներին՝ զույգը որոշել է մտնել ջուրը։ Աղջկան հաջողվել է դուրս գալ, սակայն Սերգեյին փրկել չի հաջողվել։

Սերգեյ Հակոբյանը ընտանիքի ավագ որդին էր։ Նա մասնակցել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ որպես ժամկետային զինծառայող։ Ընտանիքն ու հարազատները նրան հիշում են որպես ուրախ, կենսասեր ու ուժեղ կամքի տեր տղա։

Զույգը նշանադրվել էր ընդամենը մեկ ամիս առաջ՝ հուլիսի վերջին։