
Ի՞նչ է հայտնի Քոբուլեթիում խեղդված երիտասարդի մասին
Օգոստոսի 26-ին Սև ծովում, Քոբուլեթիում, ողբերգական դեպք է տեղի ունեցել. 24-ամյա Սերգեյ Հակոբյանը խեղդվել է հանգստի ընթացքում։ Նրա նշանածը՝ Արեանա Գրիգորյանը, պատմում է, որ այդ պահին ոչ մի փրկարար կողքին չի եղել, և ինքը ստիպված է եղել ինքնուրույն դուրս գալ ջրից՝ փրկելու սիրելիին։
Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։ Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքները այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել
Սերգեյը Գառնի համայնքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին։ Նա 2020 թվականին մասնակցել է 44-օրյա պատերազմի գործողություններին՝ որպես ժամկետային զինծառայող։ Նա Քոբուլեթի է գնացել նշանածի ընտանիքի հետ՝ հանգստանալու նպատակով։