
Նռնակի պայթյուն Գեղարքունիքում․ կա զոհ
Այսօր՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հարակից սարատեղում տեղի է ունեցել ողբերգական դեպք։ Ըստ նախնական տվյալների՝ խոտի հակ բարձելու ժամանակ հանկարծակի լսվել է ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն։
Պայթյունի հետևանքով երեք մարդ ստացել են վնասվածքներ։ Նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են Երևան։
Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները։ Տարածքում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայթյունի հանգամանքները պարզելու համար։
Դեպքի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։