
Սոչի-Երևան չվերթը հետաձգվել է երկու ինքնաթիռների շարժիչների խափանման պատճառով
Սոչի-Երևան ուղղությամբ նախատեսված չվերթը չի կարողացել օդ բարձրանալ երկու ինքնաթիռների շարժիչների խափանման պատճառով, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում նշված է, որ Սոչի–Երևան չվերթն ուշանում է։ Այն պետք է ժամաներ 8։20-ին, բայց խնդիրների պատճառով վայրէջք կկատարի 13։40-ին։
Թռիչքը պետք է մեկնարկեր ժամը 6:30-ին «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռով, սակայն առաջին ինքնաթիռի շարժիչը խափանվել է։ Վերահսկիչ պլանով չվերթը պետք է իրականացներ պահեստային ինքնաթիռը, բայց այն նույնպես չի կարողացել օդ բարձրանալ շարժիչի խնդրի պատճառով։
Ուղևորները մոտեցել են օդանավին, սակայն կրկին վերադարձվել են տերմինալ։ Նրանց տեղեկացրել են, որ թռիչքը հետաձգվում է, և այժմ սպասում են նոր հրահանգների։
Նշենք, որ ավելի վաղ Սոչի-Մոսկվա չվերթի ժամանակ «Ուրալյան ավիալինիաներ»-ի ինքնաթիռը հարկադրված վերադարձել էր օդանավակայան՝ շարժիչի խափանման պատճառով։