ՀայաստանՊատահար

Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել դատավորների աշխատասենյակներում

Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի դատավորների աշխատասենյակներում և բնակարաններում խուզարկություններ է իրականացրել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործի շրջանակում։

Խուզարկությունները տեղի են ունեցել երեք դատավորի աշխատասենյակում, որոնցից երկուսը տղամարդ են մեկը՝ կին։ 

Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք վարչական դատարանի դատավորներ են։ Նրանցից մեկը Դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանն է։ Քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել նաև դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում ու բնակարաններում։

Դատական համակարգից այս պահին որևէ մեկնաբանություն չկա․ ոչ հերքում են, ոչ էլ հաստատում կատարվածը։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Սեդա Մարտոյան