ՀայաստանՊատահար

Աժդահակի Կարմիր կատարի լճում գրանցվել է ապօրինի ջրառի մասին ահազանգ

Գեղամա լեռնավահանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Աժդահակ լեռան Կարմիր կատար խառնարանային լճում, հնարավոր ապօրինի ջրառի դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Օգոստոսի 29-ին համացանցում տարածված տեսանյութը մեծ արձագանք է առաջացրել հանրության շրջանում։

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ տեսանյութն ու ահազանգը անմիջապես փոխանցվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Դրա հիման վրա արդեն իսկ հարուցվել է վարչական վարույթ, և տեղում իրականացվում են ուսումնասիրություններ ու ստուգողական գործողություններ՝ պարզելու՝ արդյոք տեղի է ունեցել իրավախախտում։

Նախարարությունից ընդգծում են, որ վարույթի ավարտից հետո հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Սեդա Մարտոյան