
Ողբերգական վթար Շիրակի մարզում․ մահացել է 34-ամյա մոտոցիկլավարը
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Շիրակի մարզում տեղի է ունեցել ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի հատվածում մոտոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մեծ արագությամբ բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը, ապա՝ լիցքավորման սարքին։
Բախումից հետո բռնկվել է հրդեհ, որը բենզալցակայանի աշխատակիցներին հաջողվել է մարել։ Վարորդը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն, մահացել է դեպքի վայրում։
Վթարի պատճառները դեռևս պարզվում են։ Դեպքի փաստով քննչական մարմինները քննություն են իրականացնում։