
Դիլիջանի թունելի մոտ բախվել են երկու մեքենա․ 10 վիրավոր, որոնցից 4-ը՝ երեխա
Այսօր կեսօրին Տավուշի մարզում լուրջ ավտովթար է տեղի ունեցել․ «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի մեքենաները բախվել են Երևան–Սևան–Իջևան մայրուղու Դիլիջանի թունելի հարևանությամբ։
Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 10 մարդ, որոնցից 4-ը՝ անչափահաս։ Վիրավորները տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն․ նրանցից մի քանիսին քաղաքացիներն իրենց սեփական մեքենաներով հասցրել են հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատել են նաև հրշեջ–փրկարարները․ նրանք հոսանքազրկել են մեքենաները և ապահովել տարածքը։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Դիլիջանի քննչական բաժնում արդեն հարուցվել է քրեական գործ, այժմ պարզվում են վարորդների և տուժածների տվյալները։