
Նոր մանրամասներ են հայտնի Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից
Երևանի կենտրոնում, Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում, «Toyota» մակնիշի ավտոմեքենա պայթել է։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ դեպքի հետևանքով 3 անձ հոսպիտալացվել է։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսի վիճակը միջին ծանրության է, իսկ երրորդի առողջությունը բավարար է և նա այս պահին անցնում է հետազոտություններ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։
Պայթյունից վնասվել են նաև թիվ 58 երթուղի սպասարկող ավտոբուսը և երկու այլ ավտոմեքենա։ Amnews-ի տեղեկություններով՝ ավտոբուսի մեջ 8-9 քաղաքացի է եղել։ Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության և ոստիկանության ծառայությունները։ Հարկ է նշել, որ Ամիրյան փողոցը այս պահին փակ է։ Ավտոբուսները շրջանցում են ճանապարհը այլ փողոցներով։