ՀայաստանՊատահար

Դատախազությունը պահանջեց մոտ 4 մլրդ դրամ բռնագանձել Սերժ Սարգսյանից

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստին դատախազությունը ներկայացրեց գույքային հայց նախկին նախագահի և մյուս մեղադրյալների դեմ։ Մեղադրող կողմը խնդրեց դատարանին ճանաչել նրանց գույքային պատասխանող և Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամ։

Դատախազությունը մեղադրում է Սարգսյանին 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելու տարիներին։ Նման քայլը, ըստ մեղադրանքի, պատճառ է դարձել պետության մեծ ֆինանսական կորուստների։

Սերժ Սարգսյանը նախկինում նույնպես ներգրավված է եղել մի շարք դատական գործերում։ Դրանցից կարելի է հիշել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո հանրապետությունում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև 2018 թվականին կաշառքի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով հարուցված հետաքննությունները։

Սեդա Մարտոյան