
Ջրանջատումներ կլինեն Հայաստանի մի շարք բնակավայրերում
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ջրանջատումներ կլինեն Արմավիրի, Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում և Երևանի վարչական շրջաններում։
Ժամը 10:00-18:00-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենց փողոցի, Չարենցի 1-4 նրբանցքների, Հանրապետության փողոցի, Հանրապետության 1-4 նրբանցքների, Մ. Մաշտոցի պողոտայի, Մ. Մաշտոցի 1-3 նրբանցքների, Ռ. Եղոյան փողոցի, Սայաթ-Նովա փողոցի, Սայաթ-Նովա 1-6 նրբանցքների, Մյասնիկյան, Ջիվանու փողոցների, Ջիվանու 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:
Ժամը 10:30-14:00-ը կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Կոմիտաս, Ռուսթավել, Այգեգործներ, Բարանա, Գագարին փողոցների ջրամատակարարումը:
Ժամը 10:30-16:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Ղազանչի գյուղի ջրամատակարարումը:
Ժամը 10:30-15:00-ը կդադարեցվի Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի ջրամատակարարումը:
Ժամը 11:00-15:00-ը կդադարեցվի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 4, 5, 6, 7, 9 փողոցների ջրամատակարարումը:
Ժամը 11:30-17:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Երիտասարդության, Այգեստան թաղամասերի 1, 2, 3 փողոցների, Այգեստան թաղամասի 1 փողողի 2, 3, 4 փակուղիների, Մելտոնյան փողոցի, Մելտոնյան 3 թաղամասի 14 շենքի ջրամատակարարումը:
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի․
Ժամը 11:30-15:00-ը՝ Կենտրոն վարչական շրջանի Ռ. Լեմկին, Մարշալ Բաղրամյան 1 նրբանցքի, ժամը 14:00-18:00-ը՝ Աղյուսագործներ, Քրիստոփոր փողոցների ջրամատակարարումը:
Ժամը 12:30-16:00-ը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցի, Ծերենցի 1-4 նրբանցքների, Շահումյան 6, 8 փողոցների, Ջիվանի փողոցի ջրամատակարարումը:
Ժամը 12:30-18:00-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13, 14, 15 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Ժամը 12:30-18:00-ը՝ Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 4-7 շենքերի ջրամատակարարումը: