ՀայաստանՊատահար

Տավուշի զորամասերից մեկի շրջակայքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 3-ին հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի շրջակայքում։ Կրակը տարածվել է նաև հարակից անտառային հատվածում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները, ՆԳՆ փրկարար ծառայության յոթ մարտական հաշվարկ, ավելի քան 40 կամավոր և ութ միավոր տեխնիկա։

Հրդեհը հասել է մինչև Նորաշենի անտառպետության տարածք։ Աշխատանքները կրակը մարելու և տարածումը կանխելու ուղղությամբ դեռ շարունակվում են։