
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ հետիոտնը տեղում մահացել է
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 64-ամյա Աշոտ Ղ․-ին։ Հետիոտնը տեղում մահացել է։
Մեքենան վարել է Կոտայքի մարզի 32-ամյա Սուրեն Կ․-ն։ Վարորդը փախուստի չի դիմել, անմիջապես զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանած բժշկական հերթապահ խումբը, ցավոք, միայն արձանագրել է տղամարդու մահը։
Դեպքի կապակցությամբ քննչական վարչությունում արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։