ՀայաստանՊատահար

Գյումրու քաղաքապետի որդին ձերբակալվել է շորթման մեղադրանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է քննիչի որոշմամբ։ Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, երբ երեխաներին տանում էր մանկապարտեզ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է Շիրակի մարզային քննչական վարչությունում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հատկանիշներով, որը վերաբերում է շորթման դեպքերին, իրականացված հարկադրանքի այլ եղանակով։

Նախաքննությունը ներկայումս շարունակվում է։ Միաժամանակ շրջանառվում են տարբեր կարծիքներ այն մասին, որ տեղի ունեցածը կարող է նաև այլ նպատակներ հետապնդել։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությունը կապվում է ոչ միայն քրեական գործի հանգամանքների, այլև նրա մասնակցության հետ Շիրակի թեմի առաջնորդի դատական նիստին։

Սեդա Մարտոյան