Պարզվել է, թե ինչու էր Փարաքարում ընկել էլեկտրասյունը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենան Արգավանդի խաչմերուկից դեպի մայրաքաղաք ընթանալիս, ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ, որը հայտնի է «Գայի պոստ» անունով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը ու բետոնե պաշտպանիչ պատնեշին։ Տեղեկությունը Amnews-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
Վթարի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ հայտնել էինք, որտ ապալված էլեկտրասյունը փակել է դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածի մեծ մասը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ վնասվել են նաև ինտերնետ կապի մալուխները։ Խոչընդոտը մոտ 1 կմ երկարությամբ խցանում էր առաջացրել։ Տեղում երթևեկությունը կարգավորում էին ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, որի արդյունքով հաստատվել է, որ նա եղել է սթափ։
