
Երկրաշարժ Սյունիքի մարզում
Նոյեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ին, Ադրբեջանի տարածքում գրանցվել է 4․3 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Օջախի խորությունը կազմել է 10 կմ։ Էպիկենտրոնը գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ։