Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է մոտ 700 քառակուսի մետր տարածքում։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Այս պահին հրշեջ-փրկարարական աշխատանքներ են իրականացվում՝ կրակը վառվող հատվածում վերահսկելու և տարածումը կանխելու նպատակով։
Հիշեցնենք, որ աղբավայրը այրվել էր նաև օգոստոսի 18-ին՝ 10 օր շարունակ։
