Արտակարգ դեպք Արարատի մարզում. կայծակի հարվածից սատկել է 8 կով
Սեպտեմբերի 19-ի երեկոյան, ժամը 17:50-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ գյուղում ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով է սատկել:
Կովերը պատկանում էին գյուղի տարբեր բնակիչներին և գտնվել են ընդհանուր օգտագործվող անասնագոմում: Ամեն մի կովի արժեքը գնահատվում է մոտ 800 հազարից 1 միլիոն դրամ:
Annews.am-ի հետ զրույցում Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավար Պետիկ Հակոբյանը նշեց, որ այժմ տեղում զբաղվում են այդ հարցով։ Անասնաբույժը զննում է կովերին, որից հետո պատրաստվում են դիմել համապատասխան մարմիններին՝ փոխհատուցում ստանալու նպատակով։
