ՀայաստանՊատահար

Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով կրկին խցանումներ ու վթարներ են

Երևանում սեպտեմբերի 19-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևը կրկին խաթարեց մայրաքաղաքի բնականոն կյանքը։ Տեղումների հետևանքով քաղաքում տասբալանոց խցանում է առաջացել, հատկապես կենտրոնական հատվածներում, որտեղ երթևեկությունը գրեթե կանգ էր առել։ Անձրևի պատճառով որոշ հատվածներում կուտակված ջուրը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել վարորդների համար։

Արդեն գրանցվել են նաև ճանապարհատրանսպորտային վթարներ, սակայն դրանց մանրամասների վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռևս հրապարակված չեն։

Նախորդ դեպքերի փորձը ցույց է տվել, որ հորդառատ տեղումների ժամանակ Երևանում անընդհատ առաջանում է քաոսային իրավիճակ։ Ջրահեռացման համակարգերը չեն ապահովում բավարար ջրահավաքում, ինչի հետևանքով ջուրը լճանում է փողոցներում և ճանապարհներն ավելի դժվարանցանելի են դառնում։ Չնայած խնդիրը պարբերաբար բարձրաձայնվում է և իշխանությունները խոստանում են լուծումներ գտնել, փաստացի իրավիճակը շարունակում է կրկնվել՝ գրեթե յուրաքանչյուր ուժգին անձրևի ժամանակ։

Սեդա Մարտոյան