ՀայաստանՊատահար

Երևանում կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում կրակոցներ են լսվել։ Ականատեսների խոսքով՝ կրակոցները հնչել են «պոչտայի շենքի» մոտ։ Դեպքից հետո տարածքը անմիջապես փակվել է ոստիկանների կողմից, իսկ ճանապարհահատվածը ժամանակավորապես արգելափակվել է։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ահազանգ է ստացվել նաև Հասրաթյան փողոցում կրակոցի ձայների վերաբերյալ։ Նախարարության փոխանցմամբ՝ այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակիցների շրջանակը և իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու համար։

Այս պահին դեպքի վայրում շարունակվում է ոստիկանության աշխատանքը։

Սեդա Մարտոյան