
Ողջի գյուղում անասնակեր է այրվել
Նոյեմբերի 23-ին Շիրակի մարզի Ողջի գյուղում այրվել է խոտի դեզ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում կուտակված անասնակերը։ Հրդեհը մեկուսացվել է 12։48-ին, մարվել 14։41-ին։
Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Աշխատանքներում ներգրավվել է մեկ տրակտոր։