Հայաստան

Քննչական գործողություններ «Կիլիկիա» գարեջրի գործարանում

«Կիլիկիա» գարեջրի գործարանում իրականացվել են քննչական գործողություններ։ Այս մասին Amnews-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նա նշեց, որ 2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով։ Գործն այս պահին գտնվում է նախաքննության փուլում։

Ավդալյանը հավելեց, որ անցկացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, սակայն տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործարանի գործունեությունը։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ գործարանը ժամանակավորապես փակվել է և իրականացվել են հետաքննության գործողություններ։ Նշվել էր նաև, որ գործարանի սեփականատերը՝ Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, հրաժարվել է մեկնաբանել ընթացող գործընթացները։