ՀայաստանՊատահար

Հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկի նկուղում

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղում։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, սակայն այն մեկուսացվել է 12։36-ին և ամբողջությամբ մարվել՝ 12։53-ին։ Փրկարարները իրականացնում են բնակիչների տարհանման աշխատանքներ՝ ապահովելու նրանց անվտանգությունը և կանխելու ցանկացած վտանգավոր զարգացում։

Դեպքի վայր են մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության վեց հրշեջ-փրկարարական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Նշվում է, որ ներկայում վնասվածքների կամ զոհերի վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվում, իսկ հրդեհի պատճառները պարզվում են։