Պայթյուն Արմավիրի մարզի Արևիկ գյուղում․ կա տուժած
Արմավիրի մարզի Արևիկ գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ անձ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08։38-ին։ Նախնական տեղեկություններով՝ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչը հանգեցրել է պայթյունի։
Պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է մոտ 20 քմ մակերեսով միջնապատը, վնասվել են պատուհանը և տարբեր կենցաղային իրեր։
Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
