ՀայաստանՊատահար

Նոյեմբերյանում 7 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներմուծված ավելի քան 7 կիլոգրամ մարիխուանա է հայտնաբերվել 29-ամյա տղամարդու մեքենայում։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

Դեկտեմբերի 23-ին Նոյեմբերյանում իրավապահները ձերբակալել են Երևանի երկու բնակչի՝ 29 և 50 տարեկան։ Ըստ նախնական տվյալների՝ նրանք նախապես պայմանավորվածություն են ունեցել օտարերկրյա քաղաքացու հետ և մաքսանենգ ճանապարհով ձեռք են բերել խոշոր չափի թմրամիջոցներ, որոնք նախատեսված էին հետագա տեղափոխման և իրացման համար։

Խուզարկության ընթացքում 29-ամյա տղամարդու ավտոմեքենայից հայտնաբերվել է 7 կիլոգրամ 331 գրամ մարիխուանա, ինչպես նաև այլ տեսակի թմրամիջոցներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության հատկանիշներով։ Երկու տղամարդիկ ձերբակալվել են, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։