
Լարսը փակ է բեռնատարների համար
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ է երկու ուղղություններով։
Ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտի համար։
Ձյան պատճառով փակ է նաև Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Հիշեցնենք, որ Վրաստանում այս պահին ընթանում է Վերին Լարս տանող թունելի շինարարություն։ Այդ ճանապարհի կառուցմամբ նախատեսվում է մոտ մեկ ժամով կրճատել Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա ճանապարհահատվածը։ Իսկ 34 կիլոմետր երկարությամբ ճանապարհը կկրճատվի 11 կիլոմետրով։
Ըստ նախնական տվյալների՝ այն այս տարի պետք է ավարտվի։
Շուշան Ասրյան