Հրազդան գետում հայտնաբերվել է 18-ամյա Միխայիլ Դոլգովի դին
Հրազդան գետում հայտնաբերվել է 18-ամյա Միխայիլ Դոլգովի դին։ Նա դեկտեմբերի 11-ից որոնվում էր որպես անհետ կորած։ Փրկարարները նրա դին գետից դուրս են բերել հունվարի 12-ին, իսկ այսօր հաստատվել է նրա ինքնությունը։
Միխայիլը Լերմոնտովո գյուղի բնակիչ էր։ Նա վերջին անգամ եղել է Երևանում՝ տատիկի տանը։ Նրա ընտանիքը բազմազավակ է։ Միխայիլն անցած ապրիլին էր դարձել 18 տարեկան։ Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանը նշել է, որ Միխայիլը հասարակ ու հանգիստ բնավորություն ուներ։
Դեպքի կապակցությամբ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական վարույթ են նախաձեռնել՝ սպանության հատկանիշներով։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաքննությունը շարունակվում է։
Հարկ է նշել, որ Լերմոնտովո գյուղի բնակիչները մեծ մասը մոլոկաններ են։
