Շղթայական ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 14։40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում բախվել են «Mercedes-Benz», «Nissan», «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայից արձանագրվել է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը՝ կանխելով հնարավոր վտանգավոր զարգացումները։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
