Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Փետրվարի 6-ին՝ ժամը 19:44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձ է անում ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները, որոնց աշխատանքի արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։
Ոստիկանության հաղորդմամբ՝ քաղաքացին տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին և այժմ գտնվում է ապահով և վերահսկվող պայմաններում։

