
850-ից ավելի հայկական բեռնատարներ կանգնած են Վերին Լարսում
Վերին Լարսում հայկական բեռնատարները դեռ կանգնած են հերթում։
Նոյեմբերի 30-ին Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Սակայն, 850-ից ավելի բեռնատարներ դեռ կանգնած են ճանապարհին։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը նոյեմբերի 25–ից ձյան պատճառով փակվել էր բեռնատարների համար։
23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել է նախատեսվում կառուցել շրջանցող ճանապարհ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածում։ Կառուցումից հետո ճանապարհը կկրճատվի գրեթե 1 ժամով և կդառնա անխափան երթևեկության համար։ Ճանապարհի երկարությունը 9 կմ կլինի։