
Սյունիքում բացահայտվել է 11 տարվա վաղեմության սպանություն. տղամարդն ու կինը բարձով խեղդել են տարեց մորը
Հուլիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները բացահայտել են 2014 թվականին կատարված ծանր հանցագործություն։ 59-ամյա տղամարդը և նրա 35-ամյա կինը կասկածվում են տղամարդու մորը սպանելու մեջ։
Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը ցանկացել է խուսափել առողջական խնդիրներ ու հաշմանդամության կարգ ունեցող մորը խնամելու պարտականությունից և կնոջ հետ միասին նրան խեղդել է բարձով։ Սպանությունից շուրջ 4 օր անց նրանք դին թաղել են գյուղին հարակից դաշտում։
Դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ «սպանություն» հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդը հայտնաբերվել է քրեական ոստիկանների կողմից, ներկայացվել է քննչական մարմին։
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք։ Քննությունը շարունակվում է։