
Գետազատում կորած երեխան գտնվել է
Արարատի մարզի Գետազատ գյուղում այսօր կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեխան կորել է «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում, որի մոտակայքում առվակ կա։
Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։
Երեխան գտնվել է Զովաշեն գյուղում։ Ներկայում նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հարկ է նշել, որ Զովաշենը Գետազատ գյուղից ավելի քան 2 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին` քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։