ՀայաստանՊատահար

Երկրաշարժ Արցախում․ ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում

Ապրիլի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:35-ին երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Օջախի խորությունը կազմել է 10 կմ, երկրաշարժի ուժգնությունը՝ 3․3 բալ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: