ԱրցախՄշակույթ

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի գյուղերը

2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը: 2020 թվականի աբանյակային լուսանկարներում գյուղն ամբողջական է և անվնաս։ Այս մասին հայտնում են Monument watch կայքից։

Amnews-ը ուսումնասիրել է արբանյակայի լուսանկարները։ Կարելի է նկատել, որ Ծամձորը ավերվել է 2021 թվականի օգոստոսից։

Նույն ճակատագրին են արժանացել Արցախի մի շարք բնակավայրեր։ Արբանյակային լուսանկարներում կարելի է տեսնել, որ վնասվել է նաև Սղնախ գյուղը։ Այնտեղ կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 3-ը հաշվառված են պետության կողմից։ Հաշվառված հուշարձաններն են՝ «Խաչին տակ» գյուղատեղին, «Շամիրեն կարան» քարանձավը, «Խաչին տակ» խաչքարը։ Սղնախում գտնվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս բոլոր հուշարձանների ճակատագիրը վտանգված է։

Գյուղի տները քանդվել են, որոշ տեղերում էլ նոր կառույցներ կան։ Պատմամշակութային կոթողների ոչնչացումը ադրբեջանական քաղաքականության արդյունք է։ Նրանք արդեն ավիրել են Արցախի մի շարք այլ գյուղեր, որոնց արդեն անդրադարձել ենք։