
ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական հաստատություններում և քոլեջներում
ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական հաստատություններում և քոլեջներում։ Այս մասին հայտարարել են ԿԳՄՍ նախարարությունից։ Նոր փոփոխություններով նախատեսվում է հնչեցնել օրհներգը նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում։
Մինչ այդ, կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի նիստում հաստատվել էր, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել դրա կատարման ընթացակարգերում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում է օրհներգի կատարման ձայնագրությունների համապատասխան տարբերակներ ունենալ` դրանք օրենքով սահմանված դեպքերում օգտագործելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը: